Խոհանոցի նախագծում. տեսակներ և առանձնահատկություններ
Updated: Jan 31, 2020

Խոհանոցը տան ամենակարևոր հատվածներից է: Դրա ճիշտ նախագծումը կնպաստի, որ այստեղ ժամանակն անցնի ամենահաճելի ձևով: Նախքան կորոշեք՝ ինչ գույնի և ձևի կահույք եք ընտրելու, եկեք պարզենք, թե որոնք են խոհանոցի նախագծման տարատեսակները:
Խոհանոցի նախագծման հիմքում հետևյալ սկզբունքն է. պետք է ստանալ աշխատանքային եռանկյունի՝ կազմված սառնարանից, լվացարանից և գազօջախից: Նրանց միջև հեռավորությունը պետք է լինի 3-ից 6 մետր, ինչն օգնում է բավարար չափով ազատ տարածություն ունենալ աշխատելու համար:
Մենք առանձնացրել ենք Ձեզ համար նախագծման այն տարատեսակները, որ առավել հաճախ են հանդիպում և օգնում են տարածքն օգտագործել ֆունկցիոնալ ձևով:
Միաշարք խոհանոց

Սա ամենահարմար տարբերակներից է ինչպես փոքր, այնպես էլ հյուրասենյակների հետ համատեղված խոհանոցների համար:
Միաշարք խոհանոցի դեպքում կահույքի հիմնական մասերը տեղադրվում են պատերից մեկի կողմում: Աշխատանքային եռանկյունու կանոնը պահելու համար լվացարանը տեղադրվում է կենտրոնում, իսկ գազօջախը և սառնարանը նրա շուրջ: Աշխատանքային սեղանը խորհուրդ է տրվում տեղադրել գազօջախի և լվացարանի միջև:
Երկշարք խոհանոց

Այս դեպքում արդեն մեր տրամադրության տակ են խոհանոցի երկու պատերը: Դրանցից մեկի կողմում տեղակայվում են լվացարանը և գազօջախը, իսկ մյուս պատն օգտագործվում է սառնարանի համար: Աշխատանքային մակերեսը խորհուդ է տրվում թողնել լվացարանի և գազօջախի միջև: Այսպես ստեղծվում է աշխատանքային եռանկյունին:
L-աձև խոհանոց

Ոչ այդքան մեծ քառակուսի տարածության համար հրաշալի է օգտագործել այս տարբերակը: Հարմարավետ աշխատանքային կենտրոն հնարավոր է ստանալ, եթե գազօջախը և լվացարանը տեղակայված լինեն հնարավորինս իրար մոտ:
U-աձև խոհանոց

Կահույքը տեղակայվում է երկու պատերի մեջտեղում, իսկ աշխատանքային եռանկյունին ստացվում է շատ հարմարավետ: Հաճախ մեջտեղի հատվածը լինում է պատուհանի մոտ և խոհանոցն ունենում է հաճելի լուսավորություն:
Խոհանոցային թերակղզի

Այս տարբերակը հարմար է ընտրել, եթե ուզում եք տարածքը վիզուալ առավել մեծ երևա: Խոհանոցի կահույքի մասերից մեկը պատի կողմում չէ: Սա կարող է լինել ինչպես աշխատանքային մակերեսը, այնպես էլ նախաճաշելու հատվածը: Խոհանոցային թերակղզի ստանալու տարբերակները շատ են, բայց թե որը ավելի հարմար կլինի հենց Ձեր բնակարանի համար, կօգնի ընտրել ինտերիեր դիզայները:
Խոհանոցային կղզի

Եթե ունեք մեծ տարածք, ապա խոհանոցային կղզու տարբերակը լավագույն ընտրություններից է: Խոհանոցային կզղին ստացվում է, երբ L-աձև և U-աձև խոհանոցի մեջտեղում տեղադրված է լինում կահույքի մասերից մեկը: Սովորաբար խոհանոցի կենտրոնում տեղադրվում է աշխատանքային սեղանը, որի հետ միասին կարող է լինել նաև լվացարան կամ գազօջախ: Երբեմն կենտրոնում տեղադրված է լինում նաև ճաշի սեղանը:
Դե ինչ, Դուք ուզում եք ունենալ խոհանոց, որը կլինի ժամանակակից և ֆունկցիոնալ, իսկ մեր ինտերիեր դիզայներները պատրաստ են դա անել լավագույն ձևով: Դիմե՛ք մեզ, եթե փնտրում եք որակ և յուրահատուկ ոճ:
Планировка кухни: виды и особенности
Планировка кухни играет огромную роль: при неправильном планировании мебель теряет свой функционал и портит внешний вид всего пространства. Прежде чем организовать это пространство, давайте разберемся, какие виды планировок существуют и как они вписываются в пространство.

Основой любой планировки считается рабочий треугольник, состоящий из холодильника, раковины и плиты. Расстояние между ними предполагает от 3 до 6 метров, что помогает избежать как бесполезной ходьбы при работе, так и избежать тесноты в помещении.
В основном различают 6 основных типов планировок, о которых поговорим ниже.
Однорядная кухня

Это расположение кухни к одной из стен. Такое размещение помогает в маленьких кухонных пространствах или же кухнях, совмещенных с обеденной и гостевой зоной.
В этом случае для соблюдения треугольника раковину располагают в центре , а плиту и холодильник вокруг нее. Рабочий стол же советуется расположить между плитой и раковиной.
Двухрядная кухня

Такое расположение кухни относительно двух стен комнаты делает кухню сквозной. Советуется расположить к одной из стен мойку и плиту, а к другой – холодильник. Рабочую поверхность следует оставить между мойкой и плитой, и таким образом сложится рабочий треугольник.
L-образная кухня

Для небольшого квадратного помещения отлично подходит тако