
RedLine-ի մասին
Բրենդի հիմնադիրն է ինտերիեր դիզայներ Արմեն Դավթյանը, ով 2008թ-ից ի վեր հայաստանյան և միջազգային շուկայում զբաղվում է ինտերիեր նախագծմամբ, դիզայնով և դիզայներական կահույքի մասնագիտացված արտադրությամբ։
RedLine բրենդը ստեղծվել է 2017-ին և գտնվում է ակտիվ զարգացման փուլում, իրականացնում է թե՛ կորպորատիվ դիզայներական ու կահավորման պատվերներ, թե՛ անհատական նախագծեր։
RedLine-ը ստեղծարար դիզայն ստուդիա է, որը մասնագիտանում է բնակարանների, առանձնատների, հասարակական նշանակության տարածքների ինտերիեր դիզայնի և բարձրորակ, ֆունկցիոնալ, ոճային կահույքի արտադրության մեջ։ Մեր թիմը առաջնորդվում է ժամանակակից դիզայնի սկզբունքներով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։
Մենք կարևորում ենք բնական նյութերի օգտագործումը՝ առաջարկելով ինտերիերի դեկոր, կահույք և օրիգինալ ձեռքի աշխատանքներ, որոնք առանձնանում են դիմացկունությամբ, ոճով և եզակի բնավորությամբ։
RedLine` կյանքի համար
