Հայկական հնագույն վիշապաքարերից ներշնչված այծադեմ դեկորատիվ արձանիկ՝ պատրաստված բնական հաճարի փայտից։ Այն համադրում է հայկական մշակութային ժառանգության խորհրդանշական տարրերը, մինիմալիստական դիզայնն ու բնական փայտի նուրբ տեքստուրան։
Արձանիկի յուրաքանչյուր դետալ ունի իր խորհուրդը՝ այծի հանգիստ հայացքից մինչև կենտրոնով անցնող զիգզագը, որը հիշեցնում է լեռնային արահետն ու ջրի հոսքը։
Սպիտակ տարբերակը խորհրդանշում է մաքրություն, ներդաշնակություն և նոր հնարավորություններ։
2027-ը Հրեղեն այծի տարի է, և այս արձանիկը կարող է դառնալ խորհրդանշական նվեր՝ նոր տարվա, նոր տան կամ կյանքի նոր փուլի առիթով։
Յուրաքանչյուր արձանիկ ուղեկցվում է իր անձնագրով, որտեղ ներկայացված է վիշապաքարի լեգենդը։
Բնութագրեր
Նյութ՝ բնական հաճարի փայտ
Գույն՝ սպիտակ
Չափս՝ 28 × 16 սմ
Խորհուրդ՝ մաքրություն, ներդաշնակություն և նոր հնարավորություններ
- Լրացուցիչ՝ անձնագիր՝ լեգենդով
















