Ինտերիեր դիզայնի անտիթրենդեր
top of page

Ինտերիեր դիզայնի անտիթրենդեր

Ձեզնից շատերը կհարցնեն՝ ինչպե՞ս ստանալ ոճային ինտերիեր։ Պատասխանը շատ պարզ է՝ հետևել թրենդերին և դրանք ճիշտ կիրառել։ Սակայն սա դեռ բավական չէ․ պետք է իմանալ, թե որ լուծումներն արդեն ակտուլ չեն և ինչից հաստատ պետք է հրաժարվել։ Ճիշտ գուշակեցիք՝ խոսելու ենք անտիթրենդերի մասին։

1․ «Եվրո» պատուհաններ

Բոլորին հայտնի պլաստմասե, այսպես կոչված «եվրո» պատուհանները, որոնք առավել հաճախ հանդիպում են սպիտակ գույնով, թեկուզ և հասանելի են ցանկացած գրպանի համար, սակայն համարվում են բավականին ձանձրալի։



Նրանք իրենց տեղն են զիջել սև գրաֆիտե պատուհաններին՝ տեղակայված լուսավոր, բաց գույների լուծումներով ինտերիերում։ Հաճախ դրանք պատրաստվում են ալյումինե հումքից և պարունակում են հավելյալ շրջանակներ և ցանցային մուգ տարրեր։

2․Պլաստմասե պատուհանագոգեր, կողմնային մասեր և անկյունակներ





Շինարարների մեծամասնությունը կփորձի ձեզ համոզել, որ պլաստմասե անկյունակները կողմնային մասերը և պատուհանագոգերը լավագույն լուծումն են։ Չնայած նրան, որ այդ լուծումը բավականին ապահով է և կծառայի ձեզ երկար, դիզայներները մշակել են մի շարք այլընտրանքներ, որոնք թրենդային կլինեն մոտակա տարիներին։Կողմնային մասերի փոխարեն խորհուրդ է տրվում ոչինչ չփակցնել։ Հարթ անկյունները ավելի օրգանիկ տեսք կտան ձեր բնակարանին։




Իսկ եթե պատուհանը պահանջում է պատուհանագոգի առկայություն, ապա օգնության կգան բնական քարե սալիկները։ Բավականին ոճային է նայվում ՄԴՖ-ից պատրաստված ծածկույթը պանելային տեսքով։


3․ Բարդ և ոչ ստանդարտ ձևի բազմոցներ



Ֆուտուրիստիկ ոճի բազմոցները բավականին դժվար են ինտեգրվում բոլոր ինտերիերներում։ Նրանք իրենց տեղն են զիջել պարզ և ֆունկցիոնալ տարբերակներին։ Բազմոցը ընտրելիս պահպանեք մի կանոն՝ «Հասարակը լավագույնն է»։




Մեծ կիրառություն ունեն մոդուլային համակարգերից բաղկացած տարբերակները, որոնք հեշտ է տեղավորել ցանկացած սենյակում ձեր իսկ ճաշակով, հեշտ է տեղաշարժել և հարմարեցնել ցանկացած հավաքույթի ժամանակ։



Հասարակ ոճը թույլ կտա ձեզ ընտրել վառ և նույնիսկ արտասովոր գույնի լուծումներ, որը գռեհիկ չի դիտվի։


4․Փոքր չափերի սալիկներ



Նորաձևությունից դուրս են եկել փոքր կամ միջին չափերի քառակուսի և ուղղանկյուն սալիկները։



Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ չափերի առանց արտահայտված կարերի սալիկներ, որոնք բնական քարերի տեսք ունեն։ Լոգարաններում նորաոճ է միասեռ, հարթ քարե պատերի օգտագործումը։


5․ Լաքապատ փայլուն հարթություններ




Խոհանոցի, լոգարանի և ննջասենյակի կահույքի փայլուն և լաքապատ հարթությունները կարող եք փոխարինել առանց փայլի նյութերից պատրաստված կահույքով։




Փայլատ ծածկույթները ունեն ավելի վառ արտահայտված ազնվական գունային լուծումներ, լավ փոխանցում են այդքան ոճային մոխրագույնի բոլոր երանգները։



Լաքապատ ծածկույթները խորհուրդ է տրվում օգտագործել զգուշորեն և քիչ քանակությամբ։


6․ Մեծ պահարաններ


Քանի որ 2020թ-ի կարևոր թրենդն է բաց տարածությունը, պահարանները խորհուրդ է տրվում թաքցնել ինտերիերում։


Շատ ոճային են համարվում պատի մեջ տեղակայված պահարանները։ Հաճախ կարելի է հանդիպել անիվների վրա տեղաշարժվող դռներ, որոնք առհասարակ չունեն բռնակներ։

Էրգոնոմիկ դիզայն ստանալու համար խորհուրդ է տրվում պլանավորել ներկառուցված պահարանների տեղակայումը նախապես։


7․ Լուսամփոփ սենյակի կենտրոնում


Ինտերիերի այս լուծումը նույնպես անտիթրենդների շարքում է։ Լուսամփոփի փոխարեն ուշադրություն դարձրեք ընդհանուր լուսավորության համակարգերին, որոնք հավասարաչափ լուսավորում են ամբողջ տարածքը և հնարավորություն են ընձեռում կառավարելու լուսավորությունը՝ անջատելով լուսավորության մի մասը, մասնակի լուսավորելով տարածքը, այն դարձնելով ավելի լուսավոր կամ խավար։

Իսկ լուսամփոփները խորհուրդ է տրվում տեղակայել որևէ ֆունկցիոնալ զոնայում, օրինակ՝ խոհանոցի աշխատանքային սեղանի վերևում, ճաշասեղանի վերևում կամ մուտքի մոտ։

Մենք մշտապես հետևում ենք թրենդներին և խուսափում անտիթրենդային տարբերակներ առաջարկելուց։ Ձեզ մնում է միայն դիմել մեզ որակյալ կահույքի և ինտերիեր դիզայնի յուրօրինակ լուծումների համար։

592 views2 comments
bottom of page