• Instagram - RedLine
  • Pinterest - RedLine
  • Facebook - RedLine

© 2018-2020 by Slice Consulting

Գույն և լույս. ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել

Updated: Nov 25, 2019

Ինտերիերի գույնն ու լուսավորությունը յուրահատուկ նշանակություն ունեն. դրանք օգնում են ընդգծել առավելությունները և թաքցնել անցանկալի հատվածները:

Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես ընտրել համապատասխան գույներ և լուսավորություն ինտերիերի համար, ապա այս նյութը հենց Ձեզ համար է:

Կարմիր. տաքություն և դինամիկա


Կարմիրը թելադրում է աշխուժություն և էներգիա: Այն հաճախ ընտրվում է խոհանոցի ձևավորման համար: Հիմնական կանոնը մեկն է. եթե խոհանոցի աշխատանքային հատվածի համար ընտրել եք կարմիրը, ապա ճաշելու հատվածի համար պետք է լինեն ավելի հանգիստ գույներ:

Հաշվի առեք, որ կարմիր գույնի դեպքում տարածքը թվում է ավելի ցածր և նեղ: Այս դեպքում ավելի հարմար է կիրառել փոքր լուսարձակներ՝ խուսափելով մեծ լամպերից և կախովի ջահերից:

Այս գույնը հրաշալի կերպով համադրվում է պանորամային պատուհանների, փայլուն նյութերի և մեծ հայելիներ հետ:


Կապույտ. խաղաղություն և հարմարավետություն



Կապույտը սառը գույների ցանկում է, հետևապես, լավ է համադրվում արհեստական սառը լույսի և արծաթագույն մետաղների հետ: Երկնագույնը առավել ներդաշնակ է տաք լուսավորության և ոսկեգույն մետաղների հետ:

Եթե ինտերիերի համար ընտրել եք կապույտը կամ երկնագույնը, ապա համադրե՛ք այն պատի կամ էլ հատակին դրվող լուսամփոփների հետ:

Հիշե՛ք նաև, որ կապույտն ու երկնագույնը տարածքը ավելի մեծ ցույց տալու հատկություն ունեն:


Դեղին. պայծառություն ու հագեցվածություն


Ինտերիերում հաճախ են կիրառվում դեղինի ամենատարբեր երանգները: Դրանք ստեղծում են դրական տրամադրություն և նպաստում աշխատունակության բարձրացմանը:

Ավելի մեծ մակերեսների համար խորհուրդ է տրվում ընտրել դեղինի առավել բաց երանգները, իսկ փոքր մակերեսների դեպքում նախընտրելի են առավել մուգ, հագեցած ու ակցենտավորված երանգները:

Դեղին կահույքը և դեղինով արված գունային ակցենտները համադրվում են ինչպես տաք, այնպես էլ սառը լուսավորության հետ:


Եթե ընտրել եք համապատասխան գույներ, ապա ժամանակն է մտածել լուսավորության մասին:

Ձեր նախընտրած հատվածներն ակցենտավորելու համար ընտրեք փոքր լուսարձակներ, ինչպես նաև պատի և հատակի լուսամփոփներ:

Եթե ցանկանում եք ընդգծել հանգստի գոտին, ապա տարածքը փոքրացնող միջնապատերի փոխարեն` ընտրե՛ք լուսարձակ՝ բաց կանաչ լույսով:

Ճիշտ ընտրված գունային և լուսային լուծումները դարձնում են տարածքը տրամադրող և հաճելի:




Ցանկանու՞մ եք իմանալ ավելին և ստանալ առանձին խորհրդատվություն, մեր դիզայներները պատրաստ են օգնել ստեղծելու Ձեր յուրահատուկ ոճը:


Цвет и свет: основные советы для интерьера


Цвет и освещенность интерьера выделяют одни участки интерьера и помогают замаскировать другие. Правильно выбранный цвет в сочетании с грамотным освещением помогут вам преподнести пространство с выгодной стороны. Ниже поговорим о нескольких цветовых акцентах в интерьере, их функциях и подходящем освещении.


Красный: тепло и динамика


Красный чаще всего выбирают для тех зон, где кипит жизнь. Чаще всего его выбирают его для оформления кухни. Основное правило здесь одно: акцент внимания на рабочей зоне нужно сбить спокойными оттенками столовой зоны.

Красное помещение всегда визуально кажется меньше и ниже. Маленькие точечные светильники вместо массивных ламп и свисающих люстр помогут не потерять заветные сантиметры пространства.

Красный цвет прекрасно вписывается в интерьеры с панорамными окнами, глянцевыми материалами и большими зеркалами.


Синий: умиротворение и комфорт


Принадлежащий к холодному спектру синий прекрасно вписывается в пространство с искусственным холодным светом и серебряным металлом.



Голубой же, например, гармонирует с теплым освещением и золотым металлом.





При освещении пространства в данных цветовых гаммах советуется выбрать бра с округлыми абажурами или же напольные лампы на тонких ножках.

А рассеянный синий или голубой свет помогает визуально увеличить любое пространство.


Желтый: яркость и насыщенность


Сам по себе желтый в чистом виде используется редко, однако оттенки этого цвета во всех своих проявлениях прекрасно задают настроение и зонируют пространство в целом.



Для крупных, массивных и цельных поверхностей советуется выбрать светлые оттенки цвета, а для небольших и фактурных поверхностей - наоборот, темные, насыщенные и акцентные. Желтая мебель и цветовые акценты стен сочетаются как с теплым, так и холодным освещением.



Цветовая гамма и освещение интерьера – это переменные, которые зависят от планировки, климатических условий локации и личных вкусов каждого.

Мощный верхний свет, потолочные точечные светильники, настенные лампы и торшеры помогают зонировать пространство. Выгодный свет создается путем чередования интенсивных верхних лучей и рассеянного свечения маленьких ламп.




Зона отдыха в совмещенных пространствах, вместо съедающих пространство перегородок и ширм, выгодно выделить мягким зеленым светом.

Контрастное освещение поможет расставить акценты: чем меньше элемент, тем контрастнее его можно выделить на фоне базовой расцветки.

Цветовые комбинации и правильное освещение каждой зоны легко сделает пространство приветливым, торжественным и неформальным.


30 views