Ժամանակակից աշխարհում դիզայներները միավորում են ոչ միայն առանձին ոճեր, այլև տարբեր մշակույթներին բնորոշ առանձնահատկություններ։
Այս անգամ Redline-ը Ձեզ կներկայացնի 2023 թվականի ինտերիեր դիզայնի թրենդներից մի քանիսը, որոնք հասցրել են գրավել դիզայնի աշխարհը։
Չափավոր մինիմալիզմ
Մինիմալիզմն առաջին տարին չէ, որ սիրված տենդենցներից է։ Բառն արդեն խոսում է ոճի մասին․ ստեղծել հարմարավետ միջավայր մինիմալ միջոցներով և կահույքի չափավոր օգտագործմամբ։ Ռադիկալ մինիմալիզմը, որտեղ գույներից գերակշռում է սպիտակը, աստիճանաբար զիջում է իր տեղն առավել տաք գույների։
Բացի դրանից, թափ է առնում ջափանդին, որը սկանդինավյան ոճի և ճապոնական մինիմալիզմի միաձուլումն է։ Ջափանդին ստեղծում է միջավայր, որն ընդգծում է բնության կատարելությունը։ Այդ պատճառով ներառում է էկո տարրեր, օրինակ՝ բնական կտորներ, բույսեր և այլ աքսեսուարներ՝ էկոլոգիապես մաքուր և անվտանգ միջավայր ստեղծելու համար։ Սա ոչ միայն ջափանդիին, այլ 2023 թվականի տենդենցներից շատերին բնորոշ գիծ է։
Արևմտյան հոսանքներ
Մինիմալիզմին զուգահեռ 2023 թվականին թափ են առնում հայ-թեքն ու մոդեռնը։ Միջավայրը կազմակերպվում է ոչ միայն հարմարավետ, այլ նաև ֆունկցիոնալ։ Օգտագործվում են մետաղե դեկորներ և վառ լուսավորություն։ Մոդեռն ոճի դեպքում օգտագործվում են բնական նյութեր (մասնավորապես փայտ), բուսական մոտիվներ, ասիմետրիա ու խոշոր կահույք, նաև նկարներ և հուշանվերներ՝ միջավայրը զարդարելու համար։
Մոնոխրոմ սենյակներ
Նոր տենդենց են դարձել մոնոխրոմ սենյակները, որոնց միավորում են միանման գունային լուծումներն ու նմանօրինակ տոների տեքստիլը։
Արևելք և հնագույն մշակույթներ
Արևելյան մոտիվները դարձել են կահույքի և աքսեսուարների դիզայնի ոգեշնչման աղբյուրներից մեկը։ Իսկ ինտերիերում հնագույն մշակույթներրից վերցված մոտիվների կիրառումը դարձել է նոր տարածվող տենդենցներից մեկը։ Որպես օրինակ բերենք հին եգիպտական արվեստում տարածված մոտիվներն ու սյուժեները, որոնք օգտագործվում են գորգերին, կտորներին և ինտերիերը զարդարող այլ աքսեսուարներին հետաքրքիր լուծումներ հաղորդելու համար։
2023 թվականի թրենդներին բնորոշ են նաև լակոնիզմը, ոչ կտրուկ անցումներն ու կլորավուն կահույքը։ Նաև գիպսե իրերը, որոնք ի տարբերություն մետաղի, միջավայրին ավելի շատ են հաղորդում հարմարավետություն։ Հատկապես սիրված են գիպսե ձեռքի աշխատանքները, որոնք ավելի բարձր են գնահատվում։
Թրենդները երբեք չեն սահմանափակում Ձեր ընտրությունը, այլ օգնում են ստեղծել Ձեր յուրօրինակ ոճը, իսկ Redline-ի պրոֆեսիոնալ թիմը պատրա՛ստ է օգնել Ձեզ այդ գործում։
Comentarios