top of page

2020-ի գլխավոր թրենդները ինտերիեր դիզայնում

Updated: Jan 31, 2020

Տեղափոխվե՞լ եք նոր բնակարան կամ էլ պարզապես ուզում եք նոր շունչ հաղորդել հին կահավորանքին, ուրեմն Դուք գտել եք այն, ինչ Ձեզ պետք է։

Redline-ը կպատմի Ձեզ 2020 թվականի ինտերիեր դիզայնի թրենդների մասին, որոնք Ձեր միջավայրը կդարձնեն ոչ միայն հարմարավետ, այլ նաև ներշնչող։

Ընդգծե՛լ անհատականությունը

yellow kitchen

Շեշտը դնել մեր բնավորության ու նախասիրությունների վրա․ ահա գալիք տարիների ամենաակտուալ տենդենցներից մեկը։ Որքան էլ զարմանալի թվա, բայց մարդիկ այժմ ցանկանում են ոչ թե կոնկրետ ոճի հետևել, այլ ստանալ այն, ինչը կարտահայտի իրենց ապրելակերպն ու առավելագույնս հարմարավետ կլինի։ Այս թրենդը տիրապետող կլինի գալիք մի քանի տարիների ընթացքում։ Այնպես որ, եղե՛ք համարձակ և փորձե՛ք ընդգծել Ձեր անհատականությունը նաև ինտերիեր դիզայնում։


Էկո-ինտերիեր


Բնությունից կտրված մարդաշատ քաղաքների բնակիչների համար հրաշալի ընտրություն կլինի էկոոճի ինտերիերը։

Այս թրենդի բնույթը պարզ է․ առավել շատ բնական նյութեր ինտերիերում՝ փայտ, քար, բամբուկ, ինչպես նաև հնարավորինս շատ բնական լուսավորություն՝ մեծ պատուհաններ, հայելիներ և, իհարկե, տնային բույսեր։ Կավից սպասքը, քարից լուսանկարների հենակները, կտորից տարբեր աքսեսուարները ևս նախընտրելի են այս ոճում։

eco interior

Բնական ծաղիկները ստեղծում են բնությանը մոտ լինելու զգացում, մաքրում են օդը և ստեղծում են առողջ միկրոմիջավայր։ Տանը կանաչ օազիս ստեղծելու համար օգտագործվում է մամուռ և մեծ տնային բույսեր։

Էկոդիզայնը ենթադրում է նաև ազատել տունը ավելորդ կահույքից, իսկ բնության հետ կապի վերականգնումը այս ուղղության հիմնական գաղափարն է։


Թռիչքի տպավորության ստեղծում