Հարմարավետ և որակյալ կյանքի համար
Դիզայն, որ դառնում է ապրելակերպ
RedLine դիզայն ստուդիան մասնագիտացած է պրոֆեսիոնալ ինտերիերի դիզայնի և բարձրորակ կահույքի արտադրության մեջ։
Մենք առաջարկում ենք բնակելի և կոմերցիոն տարածքների համար անհատական կահավորման լուծումներ՝ կարևորելով բնական նյութերը, ֆունկցիոնալությունն ու ոճային դիզայնը։
Որակ և երկարակեցություն
Բարձրորակ նյութերի կիրառում՝ նախատեսված երկարատև օգտագործման համար։
Մասնագիտական մոտեցում
Դիզայներական փորձի վրա հիմնված համալիր լուծումներ։
Էկոլոգիապես մաքուր նյութեր
Վստահելի մատակարարներից ստացած էկոլոգիապես մաքուր նյութերի կարևորում։
Ստեղծագործական անհատականություն
Անհատական դիզայն՝ հարմարեցված ցանկացած ապրելակերպի

Կահույքի տեսականի
RedLine կահույքի տեսականին՝ ստեղծված ժամանակակից, հարմարավետ և մտածված ինտերիերի համար։ Ընտրեք պատրաստի մոդելներ կամ գտեք լուծումներ, որոնք կհամապատասխանեն ձեր տարածքի ոճին ու առօրյային։

Ինտերիեր դիզայն
Ինտերիեր, որը նախագծված է ձեր կյանքի համար։
RedLine-ում յուրաքանչյուր նախագիծ սկսվում է տարածքի, ձեր կենսակերպի և պահանջների ուսումնասիրությունից։
Մշակում ենք ամբողջական դիզայն կոնցեպտ՝ պլանավորումից և գունային լուծումներից մինչև նյութերի, լուսավորության, կահույքի և դեկորի ընտրություն։
Մեր նպատակն է ստեղծել ոչ միայն գեղեցիկ, այլև մտածված և երկարաժամկետ արժեք ունեցող տարածք, որտեղ յուրաքանչյուր դետալ ունի իր նշանակությունը։՛
Ծառայությունը ներառում է՝
-
տարածքի պլանավորում և ֆունկցիոնալ լուծումներ,
-
ինտերիերի կոնցեպտի և ոճի մշակում,
-
գունային և նյութային լուծումներ,
-
կահույքի և լուսավորության ընտրություն,
-
3D վիզուալիզացիաներ,
-
աշխատանքային գծագրեր,
-
հեղինակային վերահսկողություն և նախագծի իրականացում։
Բլոգ
Բացահայտե՛ք ինտերիերի նոր միտումները, դիզայնի գաղափարներն ու ստացե՛ք գործնական խորհուրդներ՝ ձեր տարածքն ավելի գեղեցիկ, հարմարավետ և ֆունկցիոնալ դարձնելու համար։
Հետևիր RedLine-ին INSTAGRAM-ում





























