Կահույքը ձեր աչքին արդեն սովորակա՞ն է թվում: Ինչո՞վ փոխարինել այն:
Updated: Jan 31, 2020
Փոքր բնակարանը ամենևին խնդիր չէ: Կահույքի ճիշտ ընտրությունն ու դասավորությունը փոքր բնակարանը կարող են դարձնել շատ գեղեցիկ և հարմարավետ։ Մենք կազմել ենք ցանկ, որի շնորհիվ հեշտությամբ կկողմնորոշվեք, թե ինչպես փոխարինել կահույքի տարբեր մասերը՝ խնայելով տարածք և ունենալով ոճային բնակարան։

1․Կողասեղան (մահճակալի կողքը դրվող սեղան)
Շատերը համարում են կողասեղանը ինտերիերի անփոխարինելի տարր․ դրա վրա տեղադրում ենք այն իրերը, որոնք մենք սովոր ենք օգտագործել քնելուց առաջ՝ հեռախոս, գիրք, լիցքավորիչ, ջրով բաժակ և այլն։ Եթե ննջասենյակը մեծ է և մահճակալը ազատ տարածության մեկ երրորդն է զբաղեցնում, ապա կողասեղանները ուղղակի անհրաժեշտ են։ Անմիջական գործառույթներից զատ, դրանք «տարածք են լցնում»՝ միաժամանակ կազմելով ընդհանուր կոմպոզիցիա մահճակալի հետ։ Իսկ եթե ննջասենյակը փոքր է, ապա կողասեղան ձեռք բերելը ցանկալի չէ։

Ի՞նչ անել
Կողասեղանի փոխարեն խորհուրդ է տրվում մահճակալի վերևում օգտագործել դարակաշար և կողքին տեղադրել լուսակալ, որպեսզի հնարավորություն ունենաք երեկոյան գիրք ընթերցել։
Ինչպես նաև կարող եք մահճակալին կից կիրառել բաց գույների սեղանիկ՝ բարձր ոտքերի վրա։ Շատ տեղ այն չի զբաղեցնի և իր արտաքին տեսքի շնորհիվ թեթևություն կհաղորդի սենյակին։ Ազատ տարածքը կարելի է տրամադրել կոմպակտ պահարան կուպեի կամ կոմոդի համար, այնտեղ ավելի շատ իրեր կարելի է տեղավորել, քան կողասեղանի վրա։